Հիսուսի արձան դնելով՝ Եկեղեցու ավանդույթին հակադրվել չի կարելի. այն ավելի կարևոր է, քան անգամ Հատիսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Հիսուսի արձան դնելով՝ Եկեղեցու ավանդույթին հակադրվել չի կարելի. այն ավելի կարևոր է, քան անգամ Հատիսը:  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Մշակույթի նախկին նախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը։

Գալստյանի համոզմամբ՝ Հիսուսի արձանի հետ կապված ամենաառանցքային հարցը Հայ առաքելական եկեղեցու տեսակետն է, ինչին մենք չենք կարող և չպետք է դեմ գնանք, քանի որ դա մեր ազգային մշակույթն է։ Ճարտարապետի բնորոշմամբ՝ եկեղեցին հարյուրամյակներ շարունակ պայքարել է հանուն իր ավանդույթի, ինչպես կաթոլիկ, այնպես էլ բյուզանդական եկեղեցիների դեմ, մշտապես փորձել են օտար մշակույթ և հավատամք պարտադրել իրեն, բայց այն մշտապես հավատարիմ է մնացել իր ավանդույթներին։

Մանրամասները՝ տեսանյութում։