Թուրքիայի հետ յուրահատուկ պատերազմի մեջ ենք մտնում՝ բացելով սահմանը. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Մենք թուլացրել ենք այս հանրության զգոնությունը, մարդիկ չգիտեն՝ թուրքը իր թշնամի՞ն է, թե՞ ոչ: Մարդը իրեն հարց է տալիս, եթե թշնամին է, ապա ինչու է իմ սիրելի պատգամավորը, ում ես ձայն եմ տվել, ԱԺ ամբիոնից ասում, որ թուրքերի հետ պետք է հարևանություն անենք, լավ թուրքեր էլ կան, պետք է դադարեցնենք այս թշնամանքը: Ու այս ձևակերպումներով ինքներս ենք թուլացնում  հանրության զգոնությունը մոտալուտ սպառնալիքի հանդեպ, որը կոչվում է թուրք-ադրբեջանական տանդեմ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքական սպառնալիքը կա, լինելու ու ավելի է մեծանալու առավել ևս սահմաններi բացումից հետո, որովհետև Թուրքիայի և նրա քաղաքացիների մոտեցումները չեն փոխվել մեր հանդեպ դեպի լավը»,- ասել է թուրքագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: