Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ նիստը չկայացավ, ՔՊ-ն ներկա չէր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

քաղաքական

Այսօր՝ հուլիսի 22-ին, Ազգային ժողովն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ խորհրդի արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է։ Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց երկու ժամով: Այս մասին հայտնում է 24News-ի լրագրողն Ազգային Ժողովից։

Նշենք, որ հուլիսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի նիստ էր գումարել անհարգելի բացակայությունների հիմքով ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը հայտնել էին, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ
որոշում է կայացվել այս փուլում ՍԴ դիմելու գործընթաց չսկսել:

--00--ՏՏ