Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը՝ Դանիելը, կզորակոչվի հայկական բանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նկար

Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Դանիել Էզուկամը ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։

Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել»,- նշված է խոսնակի գրառման մեջ:

--00—ԼՄ