Շրի Լանկայի նախագահը հեռանալու մասին պաշտոնապես կհայտարարի Սինգապուրից․ Reuters

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 13, 24News

1088194.jpg

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, ով պատրաստվում է հեռանալ Շրի Լանկայի նախագահի պաշտոնից,  Սինգապուր ժամանելուց հետո հրաժարականի դիմում կուղարկի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությունում իր աղբյուրին։

Նշվում է, որ Ռաջապակսան, ով այժմ գտնվում է Մալդիվներում, մտադիր է մեկնել Սինգապուր, որտեղից Աբեյվարդենային կտեղեկացնի իր որոշման մասին։ Թե երբ դա տեղի ունենա, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել.

Չորեքշաբթի երեկոյան Ռաջապակսան իր կնոջ հետ ժամանել է Մալե: Շրի Լանկայի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ նա հասել է Մալդիվներ ռազմական ինքնաթիռով։ Շրի Լանկայի Daily Mirror թերթը հայտնել է, որ նա մտադիր է Մալդիվներից տեղափոխվել Սինգապուր։ Հնդկական Republic TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռաջապակսան ապաստան կստանա Սինգապուրում։

--00--ԶՀ