Խոշոր հրդեհ՝ Հրազդանում. այրվել է 4․5 տոննա անասնակեր, ջերմահարվել է բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

5

Հուլիսի 7-ին՝ ժամը 23:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում այրվում է կուտակած անասնակեր։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 8-ին, ժամը 00։20-ին, մարվել՝ 02։45-ին։ Այրվել է մոտ 4․5 տոննա կուտակած անասնակեր և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «GAZ-52» մակնիշի բեռնա­տար ավտոմեքենայի դիմային հատվածը:

--00—ԼՄ