71 տարի անց 1-ին անգամ Թուրքիան ու Իսրայելը կկնքեն ավիացիոն համաձայնագիր մի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻԼԻՍԻ 7, 24News

Ֆդ

Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։

 

 

 

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Միայն վերջերս է սկսել վերականգնման գործըթնաց։ Այդ համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի այցը Թուրքիա։

--00—ԻԴ