Թուրքիայում հայկական եկեղեցին նախ բանտի, ապա մզկիթի է վերածվել

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

antep-770x510.jpg

Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։

1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։

1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե (աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը), իսկ ներսում՝ միհրաբ (աղոթքի համար առանձնացված որմնախորշ)։

Մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացնում ենք լուսանկարներով ։

--00--ԶՀ

 

 

 

Տեսանյութեր