Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

հասարակական

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը եւ պարոն Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»։

Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել. «Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»:

--00--ՏՏ

Տեսանյութեր