Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթաց չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Բայրամով Զանգեզուր

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթաց չկա, փոխանցում է ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջխաղացում կա։ Այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ կան, բանավեճեր են ընթանում», - ասել է Բայրամովը ընդգծելով, որ Հայաստանում այդ հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան․ «Դեռևս հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կան նաև դրանից տարբեր կարծիքներ»:

--00—ԼՄ

Տեսանյութեր