Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆՀՈԻԼԻՍԻ 724News

․

Շարունակվում է Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը Եվրոպական Խորհրդարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Աշխատանքային այցով ԵԽ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել՝

-Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կաիլիի,
-Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի,
-Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Անդրեյ Կովաչևի,
-ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի,
-Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ներկայացվել է «Դիմադրություն» շարժման մոտեցումները և տեսակետները՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտությունը հաշվի առնելու, անհնար է հասնել խաղաղության, հակամարտության վերջնական ու երկարաժամկետ կարգավորման։

Եվրոպացի գործընկերներին Սաղաթելյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, Արցախի նկատմամբ և ակնկալել համապատասխան գնահատական:

Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը:
Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ՀՀ ներքաղաքական հարցերի,«Դիմադրություն» շարժման նպատակների և ծրագրերի մասին:

--00--ԱՀ

Տեսանյութեր