Թուրքիան բնակչության թվով աշխարհի 195 երկրների շարքում 18-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻԼԻՍԻ 6, 24News

Գգ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Բնակչության միջազգային օրվա համար սահմանված թեմայի («Օգտվել հնարավորություններից, բոլորի համար ապահովել իրավունքներ և տարբերակներ») շրջանակներում Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

 

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ դրությամբ ամողջ աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 874 միլիոն 965 հազար 732 մարդ։ Բնակչության ամենամեծ թիվն ունեն Չինաստանը, այնուհետև Հնդկաստանը և ԱՄՆ-ն։

 

 

 

Թուրքիայի բնակչության թիվը 84 միլիոն 680 հազար 273 է։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի 195 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում է ապրում աշխարհի բմաչության 1․1%-ը։

 

Թուրքիայի ընդհանուր բնակչության թվին մինչև 17 տարեկան երեխաների համամասնությունը 26․9% է, 15-24 տարեկան երիտասարդներինը՝ 15․3% է, իսկ 65 և բարձր տարիք ունեցող մեծահասակներինը՝ 9․7%։

 

 

 

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2020-2025 թթ․ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73․2 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 70․8, իսկ կանանց համար՝ 75․6-ը։

 

 

 

Թուրքիայում, սակայն, տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է՝ համապատասխանաբար 75․6 և 81․2։

--00—ԻԴ