Հայտնաբերվել է մահակ ու կռփազենք․ Սյունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հանգստյան օրերին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու Սյունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հատուկ միջոցառման ընթացքում ստուգվել է 3000-ից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է մահակ ու կռփազենք։ Բացի այդ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում։

Մասնավորապես, 2 վարորդ եղել են ոչ սթափ, 9-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 3-ը՝ ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով և այլն։ 19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

--00—ԻԴ

Տեսանյութեր