Քրեական հետախույզները Նորապատ գյուղում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

Հունիսի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղի 52-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում:

Նորապատ մեկնած օպերատիվ խումբը տանը կից կիսակառույց շինության զննությամբ հայտնաբերեց կանեփի 5 բույս, իսկ տան նկուղից՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով ապակյա երկու տարա: Բացի այդ, նկուղում կար նմանատիպ զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և ածխանման հետքերով կաթուցիչ:

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ու դրանից պատրաստված թմրամիջոցը իրենն են, կանեփն ինքն է ցանել ու մշակել:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

--00--ԶՀ