ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մուհամեդ Բարքինդոյի ժամկետը լրանում էր հուլիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

1087653.jpg

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, որի մահվան մասին հուլիսի 6-ին հայտնել է Նիգերիայի պետական ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Մելե Կյարին, ավարտել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնավարումը. նրա լիազորությունների ժամետը լրանում էր 2022 թվականի հուլիսի վերջին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել է Նիգերիայի պետական նավթընկերության ղեկավարը, Բարքինդոն մահացել է անցյալ գիշեր, մահվան պատճառը չի հաղորդվում: Մահվանից ոչ շատ առաջ ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը Նիգերիայում հանդես է եկել միջազգային էներգետիկական խորհրդաժողովում, իսկ այնուհետեւ հանդիպել է երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ: Հունվարի սկզբին ՕՊԷՔ-ի երկրների նախարարները կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են  ընտրել Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ Գայսին:

Նա պետք է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնի 2022 թվականի օգոստոսի 1-ին: Ալ Գայսն ՕՊԷՔ-ում Քուվեյթի պատվիրակությունը գլխավորել է 2017 թվականից մինչեւ 2021 թվականը: Նրա թեկնածությունը ցուցակում եղել է միակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ԶՀ

 

Տեսանյութեր