Աշտարակի բանկի պայթունից մահացել է մաքրման ծառայություն իրականացնող աշխատակցուհին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

nka8

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-ասված է բանկի տարածած գաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանկում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

--00—ԼՄ