Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

․

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ:

Ոստիկանները պարզում են՝  արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ:

--00--ԱՀ