Սաղաթելյանն ու Հակոբյանն իրենք իրենց պաշտոնանկ արեցին, ՔՊ-ն միայն իրավական գնահատական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանն իրենք իրենց հասարակության աչքի առաջ պաշտոնանկ արեցին, ՔՊ-ն ընդամենը իրավական գնահատական տվեց»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու գործընթացին:

Պատգամավորի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու որոշումը հիմնված է Աժ նիստերից բացակայությամբ և հանրահավաքների ժամանակ ատելության խոսք հնչեցնելով, և քննադատությունները, թե ընդդիմության առաջնորդներից մեկն էր, դրա համար պաշտոնանկ արվեց, չի համապատասխանում իրականությանը.

«Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից զրկել ենք, բայց պաշտոնները մեզ չենք վերցնում, այդ տեղերը թափուր են, կարող են այլ անձանց առաջադրել»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։