Կիևյան փողոցում բարդին ընկել է և վնասել շենքի տանիքն ու գազատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

ԱԻՆ ամփոփ

Հունիսի 30-ին, ժամը 22։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

--00--ԱՀ