Ալեն Սիմոնյանը պատվախնդրությունի՞ց է խոսում․ պատերազմում պարտվել են ու անամոթի պես մանդատ չեն դրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Բերձորի, Աղավնոյի ճակատագիրն է որոշվում, իսկ իշխանության թոփ թեման Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու իշխանության որոշմանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը և դնում եմ մանդատը, ինչպես արեց Արթուր Վանեցյանը, պատգամավորը նշեց. «Ալեն Սիմոնյանը մանդատ դնելու պատվախնդրությունի՞ց է խոսում, մոռացե՞լ է, որ պատերազմում պարտվել են, ու անամոթի նման մանդատ չեն դրել: ԱԺ-ն որքան իշխանությանն է, այնքան էլ ընդդիմությանն է, երբ նպատակահարմար լինի՝ կվերադառնանք ԱԺ: Հաշվի առնելով Փաշինյանի մանրախնդրությունը, ակնհայտ էր, որ Սաղաթելյանին էին առաջինը թիրախավորելու, քանի որ նա էր ընդդիմության շարժումը համակարգել, այդ որոշումն անակնկալ չէր մեզ համար: Իշխանությունը բոլոր ապօրինի մեթոդները գործադրելու է, որ իրական ընդդիմադիրներին հանի ճանապարհից և երկիրը հանձնի թշնամուն»,-ավելացրեց Խամոյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։