Նորավանքի Աստվածածին եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

290926174_413269174176109_2156421833114244148_n.jpg

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝  երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,-ասված է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Նորավանքի աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել ու  վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։

--00--ԶՀ