Սեպտեմբերի 23-ին իշխանությունը կվերադարձնենք ժողովրդին. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News                

 Շատ կարևոր է, որ շարքային քաղաքացին վստահի իր քաղաքապետին և նրանից տրտնջալու առիթ չունենա, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընտրարշավի մեկնարկի ժամանակ։

Ջերմ բարևներ, ողջագուրանքներ, մտերմիկ կարճ զրույցներ. «Ժառանգությունն» այդպես սկսեց քարոզարշավը։ Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր լեզուներով ողջունեց ներկաներին նոր Երևանում։

«Մեկնարկում ենք կարճ ընտրապայքար և սեպտեմբերի 23-ին իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին»,- ասաց նա։

«Ժառանգության» ներկայացուցիչը խոստացավ Երևանի հանրային ծառայողներից մեկը լինել ընտրվելու դեպքում։