Չարենցի հոբելյանի առթիվ Պիոմբինոյում կներկայացվի նրա 1-ին իտալերեն կենսագրականը և նրան նվիրված կտավը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

1087225.jpg

Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին:

Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ առաջինն էր, ով Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանեց իտալերեն և ներկայացրեց իտալացի ընթերցողին։

--00—ՀԶ

 

Տեսանյութեր