ՀՀ-ն նոր գլխավոր դատախազ ունի․ ՔՊ-ն 70 կողմ քվեով ընտրեց Աննա Վարդապետյանին այդ պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։

Քվեարկությունը եղել է փակ գաղտնի։ Աննա Վարդապետյանի օգտին քվեարկել է 70 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել։ 

Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն։ Նա պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

--00—ՀԶ

Տեսանյութեր