Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկը բավարար վիճակում է, մյուսը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

հասարակական

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է, ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:

--00--ՏՏ