Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

239871.jpg

Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումները պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների և տեղահանվածների համար 2022 թվականի հուլիսի 7-ից կկազմակերպվեն անվճար:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը` 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների (ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնողների (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար` երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին` ժամը 13:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտի հարակից կանգառից:

Հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար գերատեսչությունը հորդորում է զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին` երկուշաբթիից մինչև ուրբաթ` 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՀԶ