Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

պակիստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Զաքիր Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները, որոնք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, անընդհատ զարգանում են:

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է Ադրբեջանի և Պակիստանի պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունները, նշել, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է և  որ երկկողմ ռազմական համագործակցության մեծ ներուժ կա։

 

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի հետագա ընդլայնման հետ կապված հարցեր։

--00—ԻԴ