ՌԴ-ն Բաքվին և Երևանին օգնել է համաձայնել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. «Իզվեստիա»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Mijantsq .jpg

Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի շուրջ, չկարգավորված է մնում միայն մի փոքր հատված՝ 6 կմ։ Այս մասին ծավալուն հոդվածով հանդես է եկել ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով իր անանուն բարձրաստիճան զրուցակցի տրամադրած տեղեկատվությանը։ 
Այսպես, ըստ «Իզվեստիայի» աղբյուրի, ռուսաստանյան «Ավտոդոր» ընկերությունը կօգնի համաձայնեցնել ամբողջական ուղին, խնդրի ձգձումը կապված է լեռնային տեղանքի հետ։ Մնացյալ 40 կմ-ի համար կօգտագործվեն հին խորհրդային ժամանակների ճանապարհները։ 
«Մեր աղբյուրն ընդգծել է, որ Երևանն արագացրել է ծրագրի համաձայնեցումն այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց մտածել դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման մասին ոչ Հայաստանի, այլ Իրանի տարածքով», - նշում է պարբերականը։ 

Road Armenia Azerbaijan

Տարածաշրջանի ապաշրջափակումը, նշում է «Իզվեստիան», ենթադրում է «տրանսպորտային միջանցքի» կառուցում Հայաստանի հարավային սահմանի երկայնքով՝ Սյունիքի մարզում, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ 
«Բաքվում այն անվանում են Զանգեզուրի միջանցք։ Չնայած երկու երկրներից հնչող կտրուկ քաղաքական հայտարարություններին, Բաքուն և Երևանը Մոսկվայի օգնությամբ կարողացել են կառուցողական երկխոսություն ծավալել տրանսպորտային միջանցքի շուրջ», - նշել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ «Հայաստանն ու Ադրբեջանն արդեն վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ։ Ավտոմոբիլային ճանապարհի մասով Երևանում վերցրել էին երկար դադար, սակայն երեք երկրների փոխվարչապետների հանդիպման ժամանակ հնարավոր է եղել համաձայնեցնել ապագա մայրուղին», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։