Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հանդիպում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

ю

Տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ, ովքեր բաց նամակով դիմել էին երկու նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց մոտ առաջացած խնդիրների մասին և առաջարկել կառավարությանը գտնել աջակցության մեխանիզմներ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը և պայմանավորվել առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը։

--00--ԱՀ

Տեսանյութեր