Չե’մ հավատում, որ Նիկոլի տղան բանվոր է. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Ո՛չ, չե՛մ հավատում, ինչքան 2020-ի 44-օրյա պատերազմին ՔՊ-ականները Արցախում էին կռվում, որովհետև նրանք Գորիսից այն կողմ չեն անցել, այնքան էլ Նիկոլ Փաշինյանի տղան կավագործի մոտ բանվոր է աշխատում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Խոսելով ներքաղաքական զարգացումներից, բանախոսը նշել է, որ եթե ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, կկնքի իր քաղաքական մահկանացուն: «Նիկոլի և ողջ իշխանության մուրազն է, որ ընդդիմությանը վերադարձնեն խորհրդարան, ու խոսելով ընդդիմադիրներին մանդատից զրկելուց, նրանք շարքային շանտաժ են անում»,- ասել է քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքին, թե Ալիևին իրեն խաբել է Բրյուսելում, խոսք տալով գերիներին վերադարձնել ու չվերադարձեց, Քոչարյանը նշել է, որ 44-օրյայից առաջ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանը ներսից պայթեցնելուց, իսկը ժամանակն է, թող անցնի գործի:

Մանրամասները՝ տեսանյութում: