ՇՄ նախարարությունը՝ բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

այծ

Արդեն մի քանի օր է համացանցում կրկին տարածվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու նշել, որ դեպքի հանգամանքները վաղուց պարզվել են:

Նախարարության պարզաբանման մեջ նաև ասված է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:

--00—ԻԴ

Տեսանյութեր