Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

ճան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ։ 

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։

Հայտերն ընդունվում են ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։

--00—ԻԴ