Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն իշխող «արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում։ Այս մասին հաղորդում է Ahval-ը:

«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի եւ կենսական զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, սրանք փաստեր են։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն: