Արարատում Mercedes-ը մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, ապա բախվել Opel-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

vtar_111_v1.thumb_.jpg

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում 42-ամյա Արամ Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված, 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային:  

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

--00—ՀԶ

 

Տեսանյութեր