ՌԴ-ից ներմուծված սերմերը հարմարվել են ՀՀ պայմաններին. կայացել է «Դաշտային օր- 2022» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

1086910 (1).jpg

Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ -ում   հունիսի 25-ին տեղի ունեցավ  «Դաշտային օր - 2022»  միջոցառումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գիտաարտադրական ընկերության փորձամարգերում կողք-կողքի հացահատիկային մշակաբույսերի հայկական ու ռուսական սորտերն էին:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՌԴ  «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտից, ՌԴ  «ՖԱՏ-ԱԳՐՈ»  ՍՊԸ-ից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպությունից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամից, « Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ից և այլն:

«Միջոցառումը միտված է նոր, չորադիմացկուն երաշտակայուն սերմերի ստեղծամանն ու Հայաստանում պարենային ապահովության ներդրմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:

«Գյումրիի սելեկցիոն կայան»-ը դեռ անցած տարի էր համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու պայմանագիր կնքել «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու:

ՌԴ-ից ներմուծված հացահատիկի ավելի քան քսան սորտ է փորձամարգերում ներկայացված՝ հիմնականում ցրտադիմացկուն ու երաշտադիմացկուն:

«Համաձայն անցած տարի կնքված համագործակցության հուշագրի՝ Գյումրու սելեկցիոն կայանին փորձարկման է տրամադրվել փափուկ հացահատիկի 20 սորտ: Պետք է ասեմ, որ դրանք լավ են հարմարվել հայաստանյան պայմաններին և դրանցից շատերը կարող են տարածում գտնել Հայաստանում: Առաջիկայում նոր սորտեր ևս փորձարկման կուղարկվեն Հայաստան»,-նշում է ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյանը:

Սելեկցիոն կայանը պայմանագիր ունի նաև ՌԴ  «ՖԱՏ-ԱԳՐՈ»  ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում ներդրվել է կարտոֆիլի համակարգված սերմարտադրություն, որի հետ զուգահեռ սկսվել են իրականացվել սորտափորձարկումներ: Ընկերությունում նախորդ տարի սորտափորձարկման է ենթարկվել 18 նոր սորտ ևս, 12-ը փորձարկվում է  այս տարի: Կարտոֆիլի սերմարտադրությունն ընկերությունում դինամիկ զարգանում է: Այդ սորտերից 6-ն արդեն ներկայացվել է պետական գրանցման

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում:

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր