ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
--00—ՀԶ