Volkswagen-ում հրդեհ է բռնկվել. քաղաքացիները մարել են կրակը, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

k8

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան-Արամ Խաչատրյասն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա  է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով մարել են 36-ամյա Ալիկ Հակոբյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Մհեր Խեչումյանն ու Տարոն Սանոյանը: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00—ԻԴ