ՊՆ N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

image.jpg

Հունիսի 24-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման և զբաղեցրած դիրքերի բարելավման գործողություններ։

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։

--00—ՀԶ