ԱՄՆ Հայկական համագումարը Կոնգրեսից պահանջում է վերահսկել Բաքվին տրվող օժանդակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

default (1).jpg

«Միացյալ Նահանցների վարչակազմը հիմնավոր դիրքորոշում է դրսևորել ցեղասպանությունների կանխարգելման հարցում` շարունակաբար ճանաչելով Հայոց Ցեղասպանության փաստը։ Բայց 907 բանաձևը կասեցնելը խլելու է նորանոր անմեղ կյանքեր», հայտարարել են ԱՄՆ Հայկական Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնտոնի Բարսամյանը։

ԱՄՆ Հայկական համագումարից հայտնում են, որ նրանք պահանջել են, որ Կոնգրեսը, իրականացնելով վերահսկողական իր գործառույթը, կանխի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը՝ հավատարիմ մնալով ԱՄՆ արժեքային համակարգին։ Համագումարը հայտարարել է, որ խստագույնս դեմ է 907-ի կասեցմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը մեկ տարով սահմանափակել է Ազատության աջակցության ակտի 907 համարի կետը, որն արգելում է ամերիկյան ուղղակի պետական աջակցությունն Ադրբեջանին։ Պետքարտուղարությունն էլ այս որոշման մասին տեղեկացել է օրեսնդիրներին։ Ամերիկահայ համայնքային կառույցը հիշեցրել է, որ ավելի վաղ սենատոր Ռոբերտ Մենենդեզի պահանջով Կոնգրեսին կից գործող Վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ գործադիրն անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացրել Ադրբեջանին ամերիկյան օժանդակության հանդեպ։ Ծառայության հունվարին հրապարակված զեկույցը սահմանել էր, որ թեև նախագահն ամենամյա սկզբունքով կարող է կասեցնել 907-ի գործունեությունը, սակայն միայն այն պայմանով, որ դա չի վնասի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ «Պետքարտուղարությունն ամեն տարի պետք է այս մասին զեկուցեր Կոնգրեսին։ Պարզել ենք, որ Պետտքարտուղարությունը չի տրամադրել նման  տվյալներ, մասնավորապես կապված այն իրողության հետ, թե ինչպես է աջակցությունն անդրադառնում Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հավասարակշռության վրա», ասված էր հունվարին հրապարակված զեկույցում։ Մեջբերելով զեկույցի դրույթները՝ Հայկական Համագումարը նշել է, որ կառավարությունը պետք է Կոնգրեսին նախապես տեղեկացներ Ադրբեջանին սպասվող աջակցության վերաբերյալ՝ ապահովելով անհրաժեշտ հաշվետվողականություն: Համայնքային կառույցը նաև ողջունել է դիվանագետ Քրիստինա Քվիենի առաջադրումը ՀՀում ԱՄՆ դեսպանի պաշտոնին, շեշտելով, որ մոտիկից հետևելու են ընթացակարգին։

«Ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին Սյունիքում իր աշխատանքի համար, և ԱՄՆ զարգացման գործակալությունից պահանջում հիմնավորապես ներկայացված լինել Սյունիքում, ինչպես նաև Արցախում», նշված է հայտարարության ամփոփիչ մասում: 

--00—ՀԶ