Բաքուն կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ձգձգումը հղի է ռիսկերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ միջպետական ​​հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ և խստորեն իրականացնել եռակողմ հայտարարությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով, որը կարող է հանգեցնել «բացասական էֆեկտի»։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացը չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի պատանդը, կարծում է Բայրամովը։

«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձևաչափը լիովին կաթվածահար եղավ»,-ասել է Բայրամովը և հավելել, որ այս տեսանկյունից գործընթացը չի կարող լինել առկա ձևաչափի պատանդը․ «Մենք չենք կարող կենտրոնանալ գոյություն չունեցող ձևաչափի վրա»։

Միաժամանակ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումներից և փոխգործակցությունից։ Ըստ նրա՝  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո միջնորդներին խնդրել են հետկոնֆլիկտային իրավիճակում գործողությունների ծրագիր ներկայացնել։

«Դրանից հետո Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են ևս մեկ տարի, սակայն, ցավոք, համանախագահներից առաջարկներ չեն ստացվել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

--00—ԼՄ

 

Տեսանյութեր