Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

 

Մասնավորապես, Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արթիկի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել են զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Զինամթերքի, այդ թվում՝ նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ամասիայի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԻԴ

`