Փարիզում, հյուրանոցի առջեւ մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

սպանել

Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:

2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ԻԴ