Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Ոստիկանության Կապանի և Մեղրիի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 02.30-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Սոբգանի Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ԻԴ