Երևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

a1160802a79d1df33527e608aee594d1.jpg

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։ 

Վթարի հետևանով 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ 

 --00—ՀԶ

 

 

 

Տեսանյութեր