Ռուսաստանն Արևմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

լավրով

Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այն ամենը, ինչ մեզնից կախված էր, մենք արել ենք:

Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: «Նրանք դա չեն ցանկանում»,-հավելել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԴԻ