Բադասյանը քննարկել է Հայաստանի և Կորեայի միջև Էլեկտրոնային առևտրի մասով գործակցության հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:   

Կողմերը  կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ:

--00—ԼՄ