ՀՀ նախագահն ու ՌԱԿ պատվիրակությունը քննարկել են քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

l-0x0wh-786x458z-1 (4).jpeg

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության, և նախագահականի դռները միշտ բաց են։

Կուսակցության պատվիրակները նշել են, որ մշտապես վեր են դասում պետական շահը և պատրաստ են աջակցել երկրում վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։

Պատվիրակությունը նախագահ Վահագն Խաչատուրյանին է նվիրել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկված հուշադրամ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ քննարկումները։

--00—ՀԶ