Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

դանակ

Հունիսի 23-ին` ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 01.10-ին Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա կնոջը դանակահարել էր 20-ամյա մի աղջիկ:

Կենտրոնականի քրեական հետախույզները ժամը 06.00-ին Թեյշեբաինիի փողոցում հայտնաբերել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա աղջկան, որը տվել է խոստովանական բացատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»:

--00—ԼՄ

Տեսանյութեր