31-ամյա վարորդը Կոմիտասի պողոտայում ամենաբարձր աստիճանի խմածությամբ 4 մեքենայի ջարդի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմանրում Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին՝ Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին․ նա գլխի հատվածում վնասվածքներ էր ստացել, բայց չնայած բժիշկների հորդորներին հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։ 

Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Մյուս վարորդները ևս  ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։

Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի խմած վարորդը․ նա վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։  

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ