75-ամյա վարորդը Toyota Prado-ով Հրազդան-Բջնի ճանապարհին հայտնվել է փոսում․ նրան հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

38f7e9a66ef20d0c50a9a7f15a8c3693.jpg

Երեկ՝  հունիսի 23-ի, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։

Վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և նրա կարգադրությամբ Ա. Մինասյանը մեկնել է հիվանդանոց, որպեսզի վարորդի սթափության աստիճանը պարզվի։ 

--00—ՀԶ